Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ասում են...

Ասում են...
21.12.2018 | 00:50

...թե Էջմիածնի միաբանությանը, հավատացյալ հոտին անչափ մեծ զարմանք են պատճառել Վեհափառ հայրապետ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանի հնչեցրած մտքերը՝ արժեքների և դրանց փոփոխմանը, «սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքին» առնչվող։

Հանդիպմանը հետևեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի «խաչակրաց արշավանքը» Էջմիածին, ինչն արժանացավ թե՛ միաբանների, թե՛ Էջմիածնի հավատավոր ժողովրդի լուրջ հակազդեցությանը։ «Դեռ էն օրերին, երբ նոր էր սկսվում էդ աղանդավորների «Նոր հայրապետ» շարժումը, բոլորս ահավոր զայրացած էինք, թրիքաջուրն էլ, եթե անկեղծ, պատրաստ պահում էինք, սակայն միաբանությունն ու կաթողիկոսը խստորեն արգելել էին մեզ՝ հավատացյալներիս ու ժողովրդին, խառնվել, կոնֆլիկտ ունենալ դրանց հետ, բայց էս անգամ չդիմացանք։ Հիմա թող էլի գան, տեսնեն` ինչ կանենք. հերիք ու բոլ եղավ»,- ասացին էջմիածինցի մեր զրուցակիցները:

Դիտվել է՝ 13928

Մեկնաբանություններ